Home / Հայաստան / Խոսրով Հարությունյանը հերքում է, թե իր որդին ինսուլին է ներկրում Հայաստան

Խոսրով Հարությունյանը հերքում է, թե իր որդին ինսուլին է ներկրում Հայաստան

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, շաքարային դիաբետիկների համար կենսական նշանակություն ունեցող «ինսուլին» տեսակի դեղամիջոց է ներկրում Հայաստան, ընդ որում՝ ՀՀ կառավարության գրավոր երաշխավորագրով։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Թերթը չի բացառում, որ ինսուլինը հենց այն է, որից ամիսներ շարունակ դժգոհում էին հիվանդներն ու անգամ պոլիկլինիկաների բժիշկները: Շաքարային դիաբետով հիվանդների դեղը պետպատվերի շրջանակներում անվճար բաշխվում է քաղաքացիներին։

«Ժողովուրդ»-ը ինսուլինի ներկրման մասին հարց է ուղղել Խոսրով Հարությունյանին:

«Իմ որդին գիտե՞ք ով է, նա «Հայկական զարգացման գործակալության» տնօրենն է, որը բացարձակապես նման բանի հետ կապ չունի։ Նա բիզնեսի հետ կապ չունի», – ասել է Հարությունյանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi