Home / Հայաստան / ՀՀ ՊՆ զինծառայողները ավտովթարի են ենթարկվել Սևանի մոտ

ՀՀ ՊՆ զինծառայողները ավտովթարի են ենթարկվել Սևանի մոտ

Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 07.00-ի սահմաններում, Դիլիջան-Սևան ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, ավտովթար է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը, վթարի է ենթարկվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան, որը, դուրս գալով ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել է Ձկնագետ գետը:

Հրշեջ-փրկարարները մեքենայից դուրս են բերել ՀՀ ՊՆ զինծառայողներ՝ 40-ամյա փոխգնդապետ Ս. Խ.-ին, 25-ամյա ավագ լեյտենանտ Լ. Ա.-ին, 18-ամյա Գ. Մ.-ին և Վ. Գ.-ին, ովքեր տեղափոխվել են Սևան քաղաքի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների՝ փոխգնդապետի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, մյուսներինը՝ բավարար:

Tekali Taxi