Home / Հայաստան / Ձյան պատճառով Հայաստանի տարբեր վայրերում 60-ից ավելի մեքենա է արգելափակվել

Ձյան պատճառով Հայաստանի տարբեր վայրերում 60-ից ավելի մեքենա է արգելափակվել

Երեկ Հայաստանի մի շարք վայրերում ձյուն է տեղացել, որի հետևանքով դժվարանցանելի են դարձել ավտոճանապարհները, մեքենաները արգելափակվել են: Մասնավորապես, ձյուն է տեղացել Վանաձորում և հարակից բնակավայրերում: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը, երեկ Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ծիլքար գյուղի մոտակայքում, մերկասառույցի հետևանքով  3 միկրոավտոբուս և մոտ 40 մարդատար ավտոմեքենա է արգելափակվել:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մեքենաները խցանումից դուրս են բերել:

Գիշերը՝ ժամը 00.38-ին, փրկարարներն ահազանգ են ստացել, որ ձյան պատճառով արգելափակված է նաև Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արդեն առավոտյան՝ 06:00-ի դրությամբ փրկարարներին հաջողվել է արգելափակումից դուրս բերել 21 ավտոմեքենա:

Համաձայն նախարարության, հոկտեմեբերի 7-ի ժամը 09.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները անցանելի են, բացառությամբ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի, որը դժվարանցանելի է:

Tekali Taxi