Home / Հայաստան / Գործարարները հրաժարվում են ներդրումներից՝ լսելով Ծառուկյանի գործարանի հետ կապված պատմության մասին

Գործարարները հրաժարվում են ներդրումներից՝ լսելով Ծառուկյանի գործարանի հետ կապված պատմության մասին

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲԸ-ի դեմ դատական հայց ներկայացրած գերմանական «ԻստԻնվեստոր» ընկերության ղեկավար Շտեֆան Լաքսհաուբերն ասել է, որ օրեցօր ավելի շատ թվով օտարերկրյա ներդրողներ են դիմում իրեն խորհրդի համար, քանի որ լսել են կատարվածի ու դատական գործընթացի մասին։

«168 ժամ» պարբերականի հետ զրույցում գերմանացի գործարարը նշել է, որ որոշ ներդրողներ ցանկացել են Հայաստանում ներդնել միլիոնավոր գումարներ, բայց հրաժարվել են իրենց մտադրությունից, քանի որ աչքի առջև նման տխուր փորձ է եղել։

«Ես տեղյակ եմ, թե ինչպես է հայկական բիզնեսը փոխկապակցված երկրի քաղաքական իշխանության հետ»,– ասել է գերմանացի գործարարը:

Թերթը հիշեցնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ընկերության հայցը, որով բողոքարկվում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կայացրած վճիռը «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲԸ-ի հանդեպ Լաքսհաուբերի ներկայացրած պահանջները մերժելու վերաբերյալ։ Գերմանացի գործարարարը պնդում է, որ կոմբինատի սեփականատերը իր բաժնետոմսերի դիմաց լիարժեք փոխհատուցում չի վճարել: 

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi