Home / Տեսանյութեր / Ադրբեջանում հայտարարել են ընտրությունների նախնական արդյունքները

Ադրբեջանում հայտարարել են ընտրությունների նախնական արդյունքները

Ադրբեջանի ԿԸՀ-ն հայտարարել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքերը:

Ըստ ԿԸՀ-ի՝ առաջատարը երկրի գործող ղեկավար Իլհամ Ալիևն է: Նրա օգտին քվեարկել է ընտրողների 84,73 տոկոսը (2 039 127 ձայն): Երկրորդ տեղում է Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին՝ 5,27% (148 400 ձայն): Նրան հաջորդում են «Ումիդ» կուսակցության թեկնածու Իգբալ Աղազադեն է՝ 2, 32% (65 469 ձայն), Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Հուդրաթ Հասանղուլիևը՝ 2, 09% (58 972 ձայն), ինքնաառաջադրված թեկնածու Զահիդ Օրուջը՝ 1, 48 % (41 638 ձայն): Մյուս թեկնածուները հավաքել են ընդհանուր ձայների 1 կամ պակաս տոկոսը:

Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է 3 720 643 մարդ՝ ցուցակներում գրանցված ընտրողների 72, 31%-ը, հայտնում է Contact.az-ը:

Ըստ ԿԸՀ-ի՝ «ընտրությունների վերջնական արդյունքի վրա ազդող օրենքի լուրջ խախտումներ չեն գրանցվել»:

Ավելի վաղ Ժողովրդավարական ուժերի միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին հայտարարել էր, որ օրենքի խախտումների մասշտաբները կասկածի տակ են դնում ընտրությունների լեգիտիմիությունը: Այսօր Հասանլին մամուլի ասուլիս կհրավիրի, որի ժամանակ կհայտարարի իր հետագա գործողությունների մասին:

Իր հերթին, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը չորեքշաբթի երեկոյան հայտարարել էր իր առաջնորդ, երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևի վերընտրվելու մասին: Մամուլի ասուլիսի ժամանակ կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը հայտարարել է Ալիևի համոզիչ հաղթանակի մասին: Նրա խոսքով՝ ընտրություններն անցել են ժողովրդավարական միջավայրում, լուրջ խախտումներ չեն գրանցվել: 

Tekali Taxi