Home / Տեսանյութեր / Թուրքիայում սկսել են խոսել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին

Թուրքիայում սկսել են խոսել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին

Թուրքիան «ստեղծագործական գաղափարներ» է փնտրում՝ Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու համար: Այս մասին երեկ Շվեյցարիա կատարած այցի ընթացքում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն՝ հավելելով, որ Անկարան շատ է կարևորում Հայաստանի հետ կապերի կարգավորումը:

Թուրքիան առաջիկա ամիսներին կավելացնի ջանքերն այդ հարցի ուղղությամբ, Դավութօղլուի խոսքերը փոխանցում է «Հյուրիեթ»-ը:

«Չորս տարի առաջ՝ մենք շատ ջանքեր գործադրեցինք արձանագրությունը հաստատելու համար: Այն, սակայն, հնարավոր չեղավ իրագործել՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման պատճառով: Այժմ մենք ցանկանում ենք այն զարգացնել ստեղծագործական գաղափարների ու նոր մտքերի միջոցով: Մենք կմեծացնենք մեր աշխատանքների ծավալները մոտ ապագայում: Երբ Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորվեն, Ադրբեջանի ու Հայաստանի միջև առկա խնդիրների մեծ մասն էլ իր լուծումը կստանա»,- ասել է Դավութօղլուն: 

Tekali Taxi