հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Սեռական կողմնորոշումը օրենքի խախտում չէ. ոստիկանը պատասխանել է օմբուդսմենին

Սեռական կողմնորոշումը օրենքի խախտում չէ. ոստիկանը պատասխանել է օմբուդսմենին

Սեռական կողմնորոշումը մարդու հիմնարար  իրավունքներից է, և կապ չունի՝ կապույտ է, վարդագույն, կարմիր, թե սեռի: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը՝ անդրադառնալով Կոմայգու տրանսվեստիտների խնդրին, որը բարձրարցրել է օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը: Վերջինս երեկ տարածած հայտարարության մեջ Անդրեասյանը նշել էր, որ «տևական ժամանակ է, ինչ քաղաքացիները մեզ բողոքում են, իսկ հանրությունը վրդովված է, որ մի շարք անձինք Կոմայգում պարբերաբար զբաղվում են պոռնկությամբ, ինչպես նաև ունենում սեռական հարաբերություններ հենց մանկական այգու տարածքում»: Բացի դա, օմբուդսմենը հավելել էր, որ «Կոմայգու այլասերվածությունը» հնարավոր է կանխել՝ կոչ անելով այգին փակել գիշերվա ժամերին:

«Մարդուն բերման են ենթարկում միայն օրենքը խախտելու պարագայում:  Եթե մարդը  օրենքը չի խախտել, հետևաբար բերման չեն ենթարկում», – խնդրի առնչությամբ ասել է Երևանի ոստիկանապետը:

Կոմայգում կանգնողների նկատմամբ հետաքննություն սկսելու հարցին էլ պատասխանել է, թե պետք է հիմքեր լինեն, որ հետագայում էլ քրեական գործ հարուցվի: 

«Հիմա բողոքում են, թե  մարդիկ քայլում են փողոցում, ի՞նչ է՝ դա հետաքննության թեմա է տալի՞ս: Նա պետք է խախտի օրենքը` իսկ սեռական օրիենտացիայի խախտումը, կրկնում եմ, օրենքի խախտում չէ», – նշել է Աշոտ Կարապետյանը:

Լուսանկարը՝ tert.am