Home / Հայաստան / Մեղադրյալի փորձը թույլ չի տալիս վստահել առաջին ատյանի դատարանին. նա պատրաստ է հացադուլի

Մեղադրյալի փորձը թույլ չի տալիս վստահել առաջին ատյանի դատարանին. նա պատրաստ է հացադուլի

Չնայած Վճռաբեկ դատարանն ապացուցված չի համարել մեղադրյալ Համայակ Սահակյանի մեղքը՝ առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելով գործը, սակայն Սահակյանը արդարացման դատավճիռ չի ակնկալում և մտադիր է հացադուլի դիմել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է նրա պաշտպան Արտակ Ոսկանյանը:

Սահակայնը մեղադրվում է, որ 2009 թվականին Սևանում և Տաշիրում կատարված գողության և ավազակային հարձակման կազմակերպման մեջ: Դատապարտյալի խոսքով՝ Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանի անցկացրած քննությունը ցույց է տալիս, որ  այն, ինչպես առաջին դեպքում, արդարացման վճիռ չի կայացնի:

Վճռաբեկի որոշման համաձայն՝ Սահակյանի դեմ անանուն երեք ցուցմունքները պետք է հանվեն գործից, և այդ դեպքում մյուս ապացույցները բավարար չեն լինի նրան մեղավոր ճանաչելու համար: Առաջին ատյանի դատարանի կողմից Սահակյանը չի արդարացվել, այլ դատարանը սկսել է նոր ապացույցներ հետազոտել՝ նրա մեղքը ապացուցելու համար, օրինակ, հեռախոսազյին ձայնագրությունները: 

Փաստաբանի խոսքով՝ դրանք մեղադրյալի դեմ ևս ապացույց չեն հանդիսանում, քանի որ այդ հեռախոսը ոչ փաստաթղթերով, ոչ էլ փաստացի չի պատկանել Սահակյանին:

Ինչևէ դատարանի կողմից չի քննվում Ոսկանյանի միջնորդությունը, որով փաստաբանը պահանջում է անթույլատրելի ճանաչել հեռախոսային ձայնագրությունների մասին քննիչի արձանգրությունը: Դատարանը նաև չի քննել կողմի միջնորդությունը դատակոչել ընթերականերին, ովքեր ստորագրել են քննիչի այն եզրակացության տակ, թե հեռախոսահամարը, որով կազմակերպվել է հանցագործությունը, պատկանել է Սահակյանին:

Դատարանն ասել է, որ այդ միջնորդությանը կանդրադառնա դատավճռով: Դա, սակայն, պաշտպան Ոսկանյանին չի բավարարում, քանի որ, դեռ նախորդ քննության ընթացքում ոչ առաջին ատյանի դատարանը, ոչ էլ Վերաքննիչ դատավճռում միջնորդություններին չեն անդրադարձել:

Հիշեցնենք, որ գողությունը կազմակերպելու գործով 10 հոգի արդեն դատապարտվել է, իսկ Սահակյանը միակն է, ում գործով Վճռաբեկը բեկանել է մեղավոր ճանաչելու մասին որոշումը: 

Tekali Taxi