Home / Հայաստան / Ինչ մոդելով են իշխանությունները փոխարինելու մեծամասնական ընտրակարգը

Ինչ մոդելով են իշխանությունները փոխարինելու մեծամասնական ընտրակարգը

Սեպտեմբերին Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծված Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում հավաքվում և ուսումնասիրվում են Սահմանադրական փոփոխությունների տարբեր առաջարկներ։ Դրանցից մեկն այն է, որ խորհրդարանական ընտրությունները 100 տոկոս ընտրակարգով կազմակերպելու դեպքում՝ քվեարկությունը տեղի ունենա ռեյտինգային համակարգով, գրում է «168 ժամ» պարբերականը:

«Այսինքն ընտրողը քվեարկի ոչ միայն որևէ կուսակցության, այլ նաև այդ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված թեկնածուի օգտին։ Այս համակարգն ընդունված է աշխարհի մի շարք երկրներում, և դրա իմաստը ներկուսակցական մրցակցության խթանումն է։ Այս համակարգի միջոցով ընտրողն ավելի մեծ հնարավորություն է ստանում մասնակցելու խորհրդարանի կազմի ձևավորմանը։ Հայաստանում, սակայն, այս համակարգը կօգտագործվի բոլորովին այլ նպատակով, վերահսկելու յուրաքանչյուր թեկնածուի աշխատանքի արդյունավետությունը։ Մեծամասնական ընտրակարգն օրենսդրորեն կվերանա, բայց իրականում այն ավելի մեծ ծավալ կընդգրկի», – գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi