Home / Հայաստան / Վարդան Պետրոսյանի վիճակը վիրահատությունից հետո կայուն է. ավտովթարի հետևանքով՝ 2 զոհ (թարմացված)

Վարդան Պետրոսյանի վիճակը վիրահատությունից հետո կայուն է. ավտովթարի հետևանքով՝ 2 զոհ (թարմացված)

Դերասան Վարդան Պետրոսյանը երեկ Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարում որովայնի բութ վնասվածք է ստացել՝ փայծաղի ու լյարդի պատռվածքով: Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում հայտնել է «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը:

Բժիշկը նշել է, որ փայծաղը հեռացվել է, լյարդի պատռվածքները կարվել են, այս պահի դրությամբ դերասանի վիճակը կայուն է:

«Գիտակցությունը տեղն է, հավանաբար, մի քանի օր կանցկացնի վերակենդանացման բաժանմունքում», – ասել է Մուրադյանը:

Նշենք, որ ավտովթարում 7 մարդ է տուժել, 5-ը հիվանդանոցում են, երկուսը՝ 16-ամյա Էդգար Հակոբյանը և Էդուարդ Հակոբյանը մահացել են:

Դեպքի առթիվ ոստիկանությունը քրգործ է հարուցել 242-րդ հոդվածով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը):

Tekali Taxi