Home / Հայաստան / Մահացել է լրագրող Գենոֆիա Մարտիրոսյանը

Մահացել է լրագրող Գենոֆիա Մարտիրոսյանը

Քիչ առաջ հայտնի է դարձել, որ ծանր հիվանդության հետևանքով մահացել է լրագրող Գենոֆիա Մարտիրոսյանը: Գենոֆիա (Ժենյա) Մարտիրոսյանը շուրջ երեսուն տարի իր ավանդն է մատուցել հայկական լրագրությանը: 1984թ-ից սկսած աշխատել է տարբեր պարբերականներում, այդ թվում՝ «Կոմսոմոլեց», «Ռեսպուբլիկա Արմենիա» եւ «Առավոտ» թերթերում: Հանդիսացել է «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթի փոխխմբագիրը, 10 տարի անընդմեջ «Առավոտ» թերթի առաջնորդողների հեղինակն էր, իսկ 2003-ից ՝ «Աֆիշա» ամսագրի, այնուհետև՝ «Հայաստանի Զրուցակից» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը:

Epress.am-ը ցավակցում է Գենոֆիա Մարտիրոսյանի հարազատներին և ընկերներին:

Tekali Taxi