2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Ակտիվիստները ոստիկանության մոտ սպասում են իրենց ընկերոջ ազատ արձակվելուն

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» երթի մասնակիցներն ու  համակիրները այս պահին գտնվում են Կենտրոնի ոստիկանության մոտ և ապասում են Նախախորհրդարանի աջակից Գևորգ Սաֆարյանի ազատ արձակվելուն: Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում ասել է նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանը:

Սաֆարյանը բերման է ենթարկվել այսօր ՀՀ կառավարության շենքի դիմացից ՝ժամը 13:30-ի սահմաններում:

«Թեղուտի համար անցկացվող ակցիայի ընթացքում ակտիվիստները ռուպր են օգտագործել, ինչի համար էլ Գևորգին ու Տարոնին տարել են: Պարզվում է, որ որոշ տեղերում բարձրախոսի օգտագործումն արգելել են, սակայն չկա համապատասխան օրենքը: Պատճառը եղել է այն, թե իրենք խանգարում են կառավարութհան անդամնների աշխատանքին», - ասել է մեր զրուցակիցը:

Վերջինիս խոսքով՝ ոստիկանության մոտ հավաքվածներին այս պահին արգելել են բարձրախոս օգտագործել:

«Մերոնց նաև երգել են արգելում, ոստիկանները փորձում են Անի Նավասարդյանի ձեռքից խլել միկրոֆոնը: Նորություն չկա, ժամը 16:30-ին կլրանա 3 ժամը, հուսով ենք՝ Գևորգը դուրս կգա», - եզրափակել է Եղնուկյանը: