Գլխավոր / Տեսանյութեր / «Էն աղջկա համար արժի մեռնել». Շանթ Հարությունյանն իր հեղափոխությունն է սկսել

«Էն աղջկա համար արժի մեռնել». Շանթ Հարությունյանն իր հեղափոխությունն է սկսել

Հայաստանը միայն հեղափոխական միջոցներով կարող է նորմալ երկիր դառնալ: Epress.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է նախկին քաղբանտարկյալ, հասարակական գործիչ Շանթ Հարությունյանը, ով մտադիր է այսօր գիշերել Ազատության հրապարակում: Հարությունյանը հայտարարել է, որ սկսում է իր հեղափոխությունը: 

Հիշեցնենք, որ 2008-2009 թվականներին Հարությունյանն անցնում էր աղմկահարույց «7-ի գործով» (2008 թվականի մարտի 1-ից հետո ձերբակալված ընդդիմության ներկայացուցիչների դատավարությունը-խմբ):

«Մեր երկիրը միայն հեղափոխական միջոցներով կարա նորմալ երկիր դառնա, ժողովուրդը նորմալ ապրի: Եվ եթե կա հասարակության մեջ մարդ, քաղաքացի, որը նույն ձև ա մտածում ու նաև չի բացառում, որ Շանթի հետ կարա դուրս գա հեղափոխության, կգա, կմիանա: Ոչ մի ակնկալիք չունեմ որևէ մեկից: Խնդիրը էն ա՝ կա՞ յուրաքանչյուր քաղաքացու մոտ բավարար կամք, ցանկություն որոշում կայացնել ընդհուպ մինչև զոհվելը: Հեղափոխությունը նենց բան ա, որ ամեն ինչ լինում ա՝ խաղաղից մինչև արյունահեղ: Ու դա ոչ մի հեղափոխական հատուկ չի որոշում»:

Հարությունյանի խոսքով՝ ինքը կմնա Երևանի կենտրոնում մինչև չիրագործի հեղափոխությունը. «Կամ կմեռնեմ: Ես դեռ չգիտեմ, իմ հետ ինչ կլինի: Նենց չի, որ ասեմ՝ դե, լավ, որ չեկան, գնում եմ տուն»:

Նախկին քաղբանտարկյալը նաև ժամերով և օրերով նախագծված ծրագիր ունի, որի իրականացումը կախված է քաղաքացիների աջակցությունից:

«Չկա մի պահ, որ ես տեսնեմ իմ պատկերացրած հեղափոխական քաղաքացիներին, ու հանկարծ դա մի քանի ժամում չպրծնի: Չկա տենց բան», – ասել է նախկին քաղբանտարկյալը:

Հեղափոխության համար անհրաժեշտ քաղաքացիների թիվն է 3000-5000, ինչը թույլ կտա, ըստ մեր զրուցակցի, շատ արագ «վերջացնել էս իշխանությունների հետ ու երկիրը կարգավորել»:

«Իսկ մինիմալ, հեղափոխություն անելու համար, 500-ից 1000 մարդ, բայց արդեն վստահ չեմ, կհաղթեմ, թե չէ: Նկատի չունեմ թոշակառուներին, կանանց ու էրեխեքին, այլ հասուն չափահաս տղաներին, որոնք եկել են ոչ թե միտինգի, ինչ-որ ելույթ լսելու, այլ եկել են գիտակցված, որ իրանք դուրս են եկել հեղափոխության, կարող ա զոհվեն: 3000-ից 5000 նման մարդ դուրս գա, իմացեք՝ մի քանի օրում հեղափոխությունն ավարտված ա, ժողովուրդը՝ հաղթած»:

Հարությունյանը խոսել է նաև հեղափոխությունում կանանց դերի մասին: Ըստ նրա՝ կանայք պետք է տղամարդկանց կիրք և մոտիվացիա հաղորդեն, ամեն տղամարդու մեջ հերոս փնտրեն և տեսնեն հերոսին, այլ ոչ թե խոպանչի կամ դզող-փչող տեսնեն.

«Ասեն՝ այ մարդ, չհասկացանք, մենք տղամարդիկ-ասպետ ենք ուզում: Ասպետ ո՞նց կարանք գտնենք, եթե երկիրը թշվառ ա: Թշվառ երկրներն ասպետ չեն ունենում: Էդ կանայք երբեք չեն գտնի իրենց ճերմակ նժույգով ասպետին: Ասպետի կոդեքս կա, որում գրված չի, որ նա պիտի ունենա ջիպ, զավոդ, կանանց ծաղիկներ նվիրի: Ասպետի կոդեքսը սենց ա՝ երկիրը թշնամուց պետք է պաշտպանի»:

Ասպետը, շարունակել է Հարությունյանը, ընտանիքի տղա չի լինում, ասպետը միշտ թափառական է:

«Իրանք իրանց տան կողքը ասում են՝ ասպետ ենք ուզում: Չէ, պուզատի եք ուզում: Դուք ձեր դեգրադացված արժեքներով համ փնտրում եք ասպետ, համ էլ չեք գտնելու: Չի կարա նման թշվառ երկիրը ասպետ ունենա: Դա միանշանակ», – նշել է նա:

Շանթ Հարությունյանը շեշտել է նաև, որ կանանց գործն է տղամարդկանց թասիբի գցելը. «Ինձ շատերն են ասում՝ գալիս ենք հետդ բարիկադում կանգնենք: Ասում եմ՝ ոչ, գնացեք տղամարդկանց թասիբի գցեք, եթե գտնում եք, որ եկրիրն ունի դրա կարիքը: Կիրք և մոտիվացիա տվեք, տղեն իրան լավ զգա, ասի՝ այ, այնտեղից տենում ա ինձ աղջիկը, ոնց եմ ես խփում էն թշնամուն: Կապ չունի, թշնամին ներքին ռեժիմից ա, թե չէ: Թող տենա, ոնց առանց զենքի ես սենց թռա, քացով տվի, ու կրակին, ես ընգա, մեռա: Էն աղջկա համար արժի մեռնել»:

Լուսանկարը՝ Շանթ Հարությունյանի Facebook-ի էջից

Tekali Taxi