Գլխավոր / Հայաստան / Բողոքող բնակիչները ներկայացան կառուցապատողի ասուլիսին. պատիվ են պահանջելու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բողոքող բնակիչները ներկայացան կառուցապատողի ասուլիսին. պատիվ են պահանջելու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սայաթ-Նովա 10/15 հասցեում նախաեսված շինարարության հեղինակ «Լարկո գրուպ» ընկերության ներկայացուցիչների ասուլիսին այսօր անսպասելիորեն ներկայացել են հարակից շենքերի բնակիչները, որոնք պայքարում են, որպեսզի ընկերությունն իրենց բակում շենք չկառուցի:

Ասուլիսի ընթացքում «Լարկո Գրուպ» ընկերության շահերի պաշտպան Հայկ Եգանյանը պնդել է, որ շինարարությունը լիովին օրինականության շրջանակում է: Ընկերությունը որպես կառուցապատող այս տարվա հուլիսի 17-ին ստացել է շինարարության առաջադրանք՝ մինչև 6 հարկանի բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման համար, ինչպես նաև հոգացել է կենսագործունեության ապահովման հարցը:

Եգանյանի խոսքով՝մասնագիտական փորձաքննության եզրակացությունների  արդյունքում հաստատվել է, որ շենքն ու տարածքը չունեն սեյսմակայունության և այլ քաղաքաշինական նորմերի հետ կապված խնդիրներ:

«Շինարարությունը հասարակական հնչեղություն ստացավ, զուգորդվեց բողոքի ակցիաներով, մամուլում տարբեր հրապարակումներ եղան, հարակից շենքերի բնակիչների կողմից բարձրացվեցին խնդիրներ, որոնք իրականում ուղղորդված ու սուբյեկտիվ քարոզչության արդյունք են», – ասել է փաստաբանը:

Վերջինս շեշտել է, որ, ըստ նախագծի, շենքը կառուցվելու է կազմակերպության սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա՝ ճարտարապետական բոլոր նորմերի պահպանմամբ:

Ասուլիսին ներկայացած հարակից շենքի բնակիչները պնդել են, որ «ԼԱՐԿՈ-Գրուպը» խախտում է քաղաքաշինության բոլոր նորմերը, և լրագրողներին հրավիրել են իրենց բակ՝ տարածքը տեսնելու:

Արդեն վերոնշյալ բակում մեր թղթակիցի հետ զրույցում բնակիչներն ասել են, թե  իրենց զրպարտելու համար պատիվ են պահանջելու «ԼԱՐԿՈ-Գրուպից»:

«Մենք 400 հոգով պայքարում ենք մեր բակի համար, ոչ ոք մեզ չի ուղղորդում, մենք օլիգարխներ չունենք, մի ընտանիքի պես գնալու ենք մինչև վերջ, մեր բակում շինություն չի կառուցվելու՝ ոչ այսօր, ոչ վաղը, ոչ էլ երբևէ», – հայտարարել են բակի բնակիչները:

Tekali Taxi