Home / Հայաստան / Ռուսաստանցի պաշտոնյաները Վրաստանի նախագահի երդմնակալությանը չեն հրավիրվել

Ռուսաստանցի պաշտոնյաները Վրաստանի նախագահի երդմնակալությանը չեն հրավիրվել

Ռուսաստանցի պաշտոնյաները ներկա չեն գտնվի Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիքիձեն:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի պատկանում Վրաստանում դիվանագիտական ներկայացուցչություն ունեցող պետությունների թվին:

«Ես երեկ արդեն հայտարարել եմ այն երկրների ցուցակը, որոնց երդմնակալության արարողության հրավեր է ուղարկվելու: Դա Եվրոպական միության, ՆԱՏՕ-ի, Արևելյան գործընկերության երկրներն են, ինչպես նաև այն երկրները, որոնք ներառված չեն այդ միություններում, սակայն դեսպանություններ ունեն Թբիլիսիում: Ռուսաստանն այդ թվին չի պատկանում»,- հայտարարել է Փանջիքիձեն:

Tekali Taxi