Home / Հայաստան / Պարզվել է Երևանում և մարզերում հոսանքազրկման պատճառը

Պարզվել է Երևանում և մարզերում հոսանքազրկման պատճառը

Նոյեմբերի 2-ին, ժամը 10.25-ին Երևան քաղաքում և Հայաստանի որոշ մարզերում էլեկտրամատակարարման դադարեցումը  տեղի է ունեցել ռելեային պաշտպանման համակարգի (ՌՊՀ) գործադրման պատճառով: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:

«Ժամը 11.20-ի սահմաններում ստեղծված իրավիճակը պարզաբանելու նպատակով կապ է հաստատվել ՀՀ Էներգետիկայի փոխնախարար Լևոն Շահվերդյանի հետ, ով հաղորդել է հոսանքազրկման պատճառը: Տվյալ պահի դրությամբ կատարվում են աշխատանքներ ՌՊՀ-ի գործադրման հնարավոր պատճառները բացահայտելու ուղղությամբ», – ասված է հաղորդագրությունում:

 

Կայքի տվյալներով՝  տեղի է ունեցել համակարգի խափանում, այժմ տարվում են էլեկտրամատակարարումը վերականգնելու աշխատանքներ:

«Այս պահի դրությամբ Երևանի մի շարք համայնքներում և հանրապետության որոշ մարզերում վերականգնվել է էլեկտրամատակարարումը: Խափանվել էր նաև մետրոպոլիտենի որոշ շարժակազմերի աշխատանքը. ժամը 11.17-ի դրությամբ քաղաքացիներն անվնաս դուրս են բերվել շարժակազմերից: Ժամը 12.07-ի վերականգնվել է մետրոպոլիտենի աշխատանքը», – տեղեկացնում է կայքը:

Tekali Taxi