Home / Հայաստան / Երևանի ոստիկանապետ. «Օրինախախտների նկատմամբ բիրտ ուժ կկիրառվի»

Երևանի ոստիկանապետ. «Օրինախախտների նկատմամբ բիրտ ուժ կկիրառվի»

Ոստիկանության վերակարգներին հաջողվել է «կարգի հրավիրել Շանթ Հարությունյանին և նրա կողմնակիցներին», ասված է ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ, որում անդրադարձ է կատարվում Հարությունյանի այսօրվա երթին:

«Այսօր ևս ոստիկանության ներկայացուցիչները Շանթ Հարությունյանին ու նրա կողմնակիցներին հորդորել են զերծ մնալ հակաիրավական վարքագիծ դրսևորելուց, սակայն նրանք չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, ավելին` ժամը 17.10-ի սահմաններում, մահակներով ու ձողերով զինված, դուրս են եկել Ազատության հրապարակից` հայտարարելով, որ ցանկանում են երթ կատարել:

Ոստիկանության ներկայացուցիչները նրանց  կրկին հորդորել են չխախտել հասարակական կարգը և ազատել Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը, սակայն նրանք գրպաններից հանել են քարերով լցոնված ինքնաշեն պայթուցիկներ և գետնին հարվածելով` սկսել են պայթեցնել:

Երկու տասնյակից ավելի օրինազանց  բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: Կան տուժած ոստիկաններ: Կատարվում է դեպքի վայրի զննություն», – ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Epress.am-ի թղթակիցը, ով դեպքի վայրում է եղել, նշում է, որ ակտիվիստները պնդում էին, թե պայթուցիկները նետել են սադրիչները, իսկ ոստիկաններն անհամաչափ ուժ էին կիրառում և խոչընդոտում լրագրողների աշխատանքը՝ միտումնավոր հրելով և փորձելով աննկատ հարվածել նրանց: Իրենց գործողությունները ոստիկաններն ուղեկցում էին «Հարգելիս» արտահայտություններով: 

Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը լրագրողներին հայտնել է, որ բախումների հետրանքով մոտ 10 ոստիկան է վիրավորվել: Նրա խոսքով՝ ակտիվիստները օրենք են խախտել, իսկ ոստիկանները ադեկվատ չեն արձագանքել, ինչի հետևանքով գրանցվեցին բախումներ: Կարապետյանի խոսքով՝ այսուհետ ոստւկանները օրինախախտների նկատմամբ բիրտ ուժ են կիրառելու: 

Tekali Taxi