Գլխավոր / Հայաստան / Ադրբեջանցի պատգամավորը Ցեղասպանության դեմ պայքարի համար պետբյուջեից գումար է խնդրում

Ադրբեջանցի պատգամավորը Ցեղասպանության դեմ պայքարի համար պետբյուջեից գումար է խնդրում

Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ֆուադ Մուրադովը այսօր «2014թ. Ադրբեջանի պետական բյուջեի մասին» օրինագծի լիագումար նիստի ժամանակ առաջարկել է պետբյուջեից լրացուցիչ միջոցներ տրամադրել՝ Հայոց ցեղասպանության «քարոզչությունը» կանխելու համար:

Նրա խոսքով՝ 2015 թվականին Հայաստանը պատրաստվում է Ցեղասպանության տարելիցը նշել, ու ցանկալի կլիներ, որ Ադրբեջանի համապատասխան պետական կառույցներին միջոցներ տրամադրվեին՝ այդ «քարոզչությունը» կանխելու համար: