Գլխավոր / Հայաստան / Եթե չենք անցնելու կուտակայինի, ինչո՞ւ ենք հարկեր դրել մարդկանց վրա. նախարարը դեմ է հետաձգմանը

Եթե չենք անցնելու կուտակայինի, ինչո՞ւ ենք հարկեր դրել մարդկանց վրա. նախարարը դեմ է հետաձգմանը

Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրման հետաձգումը մեկ տարով կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Epress.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:  

Նրա խոսքով՝ այս փոփոխությանը կառավարությունը նախապատրաստվել է 10 տարի, և դա «շատ երկարաժամկետ և կարևոր ռեֆորմ է»:

«Պատրաստվել է ենթակառուցվածքներ, դրանց վրա ահռելի ծախս է իրականացվել, որովհետև յուրաքանչյուր մարդու անունով հաշիվ է բացվել: Այն ID քարտերը, որ ստացել եք, ու մարդիկ չգիտեին՝ ինչի համար ա, սրա համար էր: Միայն այդ քարտով կարող եք համակարգչի մեջ տեսնել՝ ինչքան գումար ունեք ձեր ID քարտին: Բացի դրանից, եկամտային հարկ է այս տարի մտցվել, այդ հարկից է, որ մենք պետք է 20 միլիարդը վճարենք եկող տարի քաղաքացիներին: Եթե չենք անցնելու պարտադիր կուտակայինի, հարց է ծագում, ինչո՞ւ էինք այդ հարկը դրել քաղաքացիների վրա»,- ասել է Սարգսյանը: 

Հիշենցնենք, որ ընդդիմությունն առաջարկում է հետաձգել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին անցնել 2015 թվականին: Հարցը քննարկելու համար նոյեմբերի 15-ին արտահերթ նիստ է հրավիրվելու: Նշենք, որ նիստի ժամին ԱԺ-ի դիմաց քաղաքացիները անկացնելու են բողոքի ակցիա: