Home / Հայաստան / Աշխատավարձերի ավելացումից շարքային ոստիկանի կենսամակարդակը չի բարձրանա. Փոստանջյան

Աշխատավարձերի ավելացումից շարքային ոստիկանի կենսամակարդակը չի բարձրանա. Փոստանջյան

2014 թ. պետական բյուջեի նախագիծը վկայում է այն մասին, որ Հայաստանում արտագաղթն ու աղքատությունը կավելանան, իսկ որոշ մարդկանց՝ սկսած Սերշ Սարգսյանինց, խրախճանքները կշատանան: Այս մասին այսօր ԱԺ-ում ասել է Զարուհի Փոստանջյանը՝ գնահատելով կառավարության կողմից ներկայացված բյուջեն:

Նրա խոսքով՝ կառավարությունը թմբկահարում է, որ բարձրացնելու է ուժային կառույցներում աշխատողների աշխատավարձերը, սակայն շարքային ոստիկանների և զինծառայողների աշխատավարձն ընդամենը 10%-ով է բարձրանալու: Հաշվի առնելով, որ նրանք 100 000 դրամ են ստանում, իսկ Հայաստանում գնաճը շարունակվում է ու նոր հարկեր են ավելանում, նրանց կենսամակարդակը չի աճելու, պնդել է պատգամավորը:

Tekali Taxi