Գլխավոր / Տեսանյութեր / Վրաստանին ոչինչ չի խանգարի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր նախաստորագրել. ԱԳՆ

Վրաստանին ոչինչ չի խանգարի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր նախաստորագրել. ԱԳՆ

Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեն վստահ է, որ Վրաստանի ներկայացուցիչներին ոչինչ չի խանգարի «Արևելյան գործընկերության» առաջիկա վիլնյուսյան գագաթաժողովի ժամանակ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր նախաստորագրել:

«Մեր պատվիրակությունը մեկնում է Վիլնյուս, ու նախաստորագրմանը ոչինչ չի խանգարի», – «Ռուստավի-2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Փանջիկիձեն ու հավելել, որ նախքան համաձայնագրի վերջնական ստորագրումը պետք է բազմաթիվ տեխնիկական հարցեր լուծվեն:

«Վրաստանն ու Եվրամիությունն ամեն ինչ կանեն՝ իրենց պարտավորությունները կատարելու համար: Ես լիովին վստահ եմ, որ, անկախ ամեն ինչից, մենք համաձայնագիրը կստորագրենք 2014 թվականի սեպտեմբերին»,- նշել է ԱԳՆ ղեկավարը: 

Tekali Taxi