Home / Հայաստան / 30 տարի հետո Սյունիքի մարզում հնարավոր չի լինի ապրել հանքերի պատճառով

30 տարի հետո Սյունիքի մարզում հնարավոր չի լինի ապրել հանքերի պատճառով

Սյունիքի մարզում գործող հանքերի պատճառով վտանգված է ոչ միայն մարզի գյուղատնտեսությունը, այլև բնակիչների առողջությունը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում 19 պոչամբար կա, սակայն բնապահպանները հավաստիացնում են, որ այդ տվյալները չեն համապատասխանում իրականությանը, պոչամբարների իրական թիվը 30 է, իսկ գործող հանքերը 450-ն են։

«Կանաչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Սանասարյանը «Ժողովուրդ»-ին ասել է, որ եթե հանքերը շարունակեն այս տեմպերով շահագործել, ապա մոտ ապագայում՝ 20-30 տարի հետո, Սյունիքը՝ որպես երկրամաս, ընդհանրապես որևէ արժեք չի ունենա, այնտեղ պարզապես հնարավոր չի լինի ապրել։

«Ի դեպ, վտանգավոր թափոններ առաջացնող պոչամբարներն անցյալ տարի իրենց հասցրած վնասի դիմաց ՀՀ պետբյուջե որևէ դրամ չեն վճարել, ինչն արձանագրված է նաև ՀՀ վերահսկիչ պալատի 2012թ. հաշվետվության մեջ», – հավելում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi