Home / Հայաստան / «Երևան ջուր»-ը մոտ 100 աշխատակցի է կրճատելու

«Երևան ջուր»-ը մոտ 100 աշխատակցի է կրճատելու

«Երևան ջուր» ընկերության տնօրինությունն առաջիկայում մոտ 100 աշխատակցի է կրճատելու, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Ընկերությունից հետևյալ կերպ են բացատրել կրճատումները․

«Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակի մշտական բարելավման նպատակով, ընկերության աշխատանքների կազմակերպման պայմանների փոփոխությամբ պայմանավորված, «Երևան ջուր» ՓԲԸ-ն պարբերաբար փոփոխում և հաստատում է վարչակազմակերպական նոր կառուցվածք և հաստիքացուցակ, ինչի արդյունքում կրճատվում են հաստիքներ և կատարվում են թվաքանակի փոփոխություններ։ Ի կատարումն ընթացիկ տարվա նոյեմբերին «Երևան ջուր» ընկերության խորհրդի կայացրած թիվ 03 որոշման պահանջի՝ ընկերությունում կատարվում են կադրային փոփոխություններ, ինչը բնականոն երևույթ է ցանկացած կազմակերպության համար։ Աշխատողների հետ կնքված աշխատանքային պայմանագրերում փոփոխություններն ու դրանց դադարեցումն իրականացվում են սահմանված ժամկետներում և ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանումով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi