Home / Հայաստան / Ծիածանի դրոշը Պուտինի դեմ երթի մասնակիցների միջև վեճի առարկա է դարձել

Ծիածանի դրոշը Պուտինի դեմ երթի մասնակիցների միջև վեճի առարկա է դարձել

Այսօր, ժամը 15։45-ի սահմաններում Հյուսիսային պողոտայից բերման են ենթարկել ակտիվիստներ Լալա Ասլիկյանին, Սևակ Կիրակոսյանին, Արևիկ Մարտիրոսյանին: Դրանից մի ժամ առաջ Ասլիկյանից խլել էին տեսախցիկը, իսկ բերման ենթարկելուց մի քանի րոպե առաջ ոստիկանները մոտեցել են Ասլիկյանին և ասել, որ տեսախցիկը կարող է «գնալ վերցնել ոստիկաններից»՝ Հանրապետության հրապարակից:

Ակտիվիստը պատասխանել է, որ իր տեսախցիկը ոտքեր չունի և պահանջել է, որպեսզի ոստիկանները բերեն այն: Մի քանի րոպե անց մոտ 20 ոստիկաններ մոտեցել են նստարանին նստած ակտիվիստներին և, բռնի ուժ գործադրելով, տարել են բաժին՝ առանց բացատրություն տալու: Այդ պահին ակտիվիստների ձեռքին էր Ուկրաինայի դրոշը և ծիածանի դրոշը, որը միջազգայինորեն հայտնի է որպես ԼԳԲՏ համայնքի դրոշ:

Նույն ծիածանի դրոշի պատճառով այսօր անցկացված երթի ժամանակ Ասլիկյանի վրա հարձակում են գործել բողոքի ակցիայի մասնակից՝ «Հայազն» կուսակցության ներկայացուցիչները: «Հայազն»-ի երիտասարդները փորձել են Ասլիկյանի ձեռքից խլել դրոշը, պահանջել են հեռացնել այն։ Երթի այլ մասնակիցները միջամտել են վեճին ու հանդարտեցրել «Հայազն»-ի երիտասարդներին։

Նշենք, որ այս պահին Լալա Ասլիկյանը և մյուս բերման են ակտիվիստները գտնվում են ոստիկանության Կենտրոնի բաժնում։

Tekali Taxi