Home / Հայաստան / Նախարարը հավատում է՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առաջընթաց կա

Նախարարը հավատում է՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առաջընթաց կա

Հայ Ազգային Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության` ՀՀ կառավարությանն ուղարկված հարցապնդումը պարունակում է հարցեր, որոնք Կառավարության իրավասության տակ չեն գտնվում: Այս մասին այսօր հարցի քննարկմանն ասել է Կառավարությունը ներկայացնող Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նրա խոսքով՝ հարցերի մի մասը վերաբերում է պետական պաշտոնյաների էթիկայի հանաժողովին, մի մասն էլ՝ տեղական ինքնակառավարման մարմիններին:

Նշենք, որ ՀԱԿ-ի հարցապնդման մեջ, մասնավորապես, նշվում է, որ կոռուպցիոն շղթան ձգվում է պետական և տեղական ինքնակառավարման ամենաստորին օղակներից մինչև իշխանության բարձրագույն մարմինները։ ՀԱԿ-ը նաև անուններ էր նշել՝ Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան, Գագիկ Խաչատրյան։

«Այդքան անգրագետ չլինեիք և չգրեիք բաներ, որոնք Կառավարությանը չէին վերաբերում: Այո, կոռուպցիան չարիք է: Դուք կարող եք թվեր բերել, դրանից կոռուպցիան չի վերանա: Եթե ուզում եք քաղաքական երկխոսություն, ձեռք եք մեկնում, էդ ձեռքը բռնունցք մի դարձրեք, որովհետև դրա դեմ բռունցք կստանաք: Կոռուպցիայի ընկալումը բավական տարբեր է: Եթե մի քանի տարի առաջ ասեիք, որ նախարարի մեքենան կարող է տուգանվել, մենք չէինք հավատա: Հիմա դա արվում է», – ասել է նախարարը՝ նշելով, որ կոռուպցիայի հաղթարաման հարցում փոփոխություն կա:

Հրայր Թովմասյանը նաև անդրադարձել է ՀԱԿ-ի հարցապնդման հիմքում ընկած միջազգային կազմակերպությունների զեկույցներին՝ նշելով, որ կան միջազգային կազմակերպություններ, որոնք համաձայն չեն, թե Հայաստանը կոռումպացված է, օրինակ, Համաշխարհային բանկը տեսել է առաջընթացը:

Tekali Taxi