Home / Հայաստան / Փաշինյանին քվեարկելուց առաջ խոսք չտվեցին․ փոխխոսնակին կոչ են անում չչարաշահել դիրքը

Փաշինյանին քվեարկելուց առաջ խոսք չտվեցին․ փոխխոսնակին կոչ են անում չչարաշահել դիրքը

Քիչ առաջ ԱԺ-ում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի քվեարկությունից առաջ նիստը վարող Հերմինե Նաղդալյանը թույլ չի տվել պատգամավոր Նիկոլ Փաշինյանին դիրքորոշում հայտնել հարցի մասին: Այս միջադեպը հարուցել է այլ պատգամավորների, մասնավորապես, Զարուհի Փոստանջյանի և Ալեքսանդր Արզումանյանի վրդովմունքը, ովքեր խոսքի հնարավորույթուն են խնդրել և հորդորել Նաղդալյանին չչարաշահել պաշտոնական դիրքը:

Ըստ Նաղդալյանի՝ ինքն անջատել է Փաշինյանի բարձրախոսը, քանի որ վերջինս ոչ թե վարման կարգի մասին էր խոսում, այլ բովանդակային քննարկում էր սկսում:

«Վարման կարգ նշանակում է, որ պատգամավորը կարող է պարզաբանել իր դիրքորոշումը պարզաբանել: Դա չի կարող համարվել բովանդակային քննարկում»,- ասել է Արզումանյանը:

Քվերակությունից հետո, սակայն, Նիկոլ Փաշինյանը կրկին խոսքի իրավունք է խնդրել և ասել.

«Ես դեմ քվեարկեցի, քանի որ այդ օրենքով չի կատարվում վարչապետ Տիգրան Սարգսյանի խոստումն այն մասին, որ 32000 մարդ կհաղթահարի աղքատության շեմը: Այս օրենքով հաղթահարվում է ծայրահեղ աղքատության շեմը, որը 21 000 դրամ է: Իսկ աղքատության շեմը 37 հազար դրամ է», – ասել է Փաշինյանը:

Նշենք, որ օրենքը, այնուամենայնիվ, ընդունվել է, և դրան կողմ է քվեարկել նաև ԲՀԿ խմբակցությունը։

Օրենքով հունվարի 1-ից կենսաթոշակի հաշվարկման կարգը փոխելու է, ավելի ցածր կենսաթոշակ ստացողների կենսաթոշակներն ավելի շատ են բարձրանալու: Օրինակ, 10 տարվա աշխատանքային ստաժի դեպքում այն կբարձրանա 42%, 20 տարվա ստաժի դեպքում` 32%, իսկ 50 տարվա դեպքում 10%։

Tekali Taxi