հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Պատգամավորը «Փակ շուկայի» գործով դիմել է Վերաքննիչ դատարան

Պատգամավորը «Փակ շուկայի» գործով դիմել է Վերաքննիչ դատարան

Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը Վերաքննիչ դատարան է հանձնել իր բողոքը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ իր հայցը մերժելու մասին որոշման դեմ:

Հիշեցնենք, որ Փոտանջյանը պահանջում էր Փակ շուկայի ապօրինի կառուցապատման համար քրեական հետապնդում սկսել և պատասխանատվութան ենթարկել շուկայի սեփականատեր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Փոստանջյանը պնդում է, որ Փակ շուկայի սեփականատերը խախտել է Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածը`վնասել է պատմական հուշարձանը, թեև Մշակույթի նախարարության կողմից եղել են բազում արգելող որոշումներ: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը համոզված է, որ քաղաքապետարանն անգործություն է դրսևորել և միջոցներ չի ձեռնարկել կառուցապատողի ապօրինի գործողությունները կանխելու ուղղությամբ: