հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Etihad ավիաընկերությունը մուտք է գործում Հայաստան

Etihad ավիաընկերությունը մուտք է գործում Հայաստան

Արաբական Միացյալ Էմիրութունների ազգային՝ Etihad ավիաընկերությունն այսօր հայտարարել է Աբու-Դաբի – Երևան՝ շաբաթական չորս չվերթի իրականացման մասին: Դեպի Հայաստանի մայրաքաղաք չվերթները կմեկնարկեն 2014 թվականի հուլիսի 2-ից, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը։

Ավիաընկերության հաղորդագրության համաձայն, ԱՄԷ-ի գլխավոր փոխադրողը երկու դաս ունեցող A320 ինքնաթիռներ է գործարկելու՝ 16 բիզնես դասի և 120 էկոնոմ դասի տեղերով, այսպիսով շաբաթական առաջարկելով 1,088 ուղևորի փոխադրում:

«Երևանը Հայաստանի ամենամեծ քաղաքն է ու աշխարհի ամենահին՝ մշտապես բնակեցված քաղաքներից մեկը։ Նոր թռիչքները կբավարարեն ԱՄԷ և Երևանի միջև օրեցօր աճող՝ օդային ճանապարհորդության պահանջարկը: Դրանք նաև կօգնեն աշխարհով մեկ սփռված հայերին ու հատկապես Միացյալ Նահանգների հայկական Սփյուռքին՝ բացելով դեպի Երևան նոր ավիաուղի», – ասված է հաղորդագրության մեջ:

Etihad ավիաընկերության՝ դեպի Երևան չվերթերի իրականացումը համահունչ է մեր՝ զարգացող և արագ աճող շուկաներ ներթափանցելու ռազմավարության հետ: Etihad ավիաուղիները կլինի միակ առևտրային ավիաընկերությունը Ծոցի երկրներից, որ կտրամադրի իր ծառայությունների ամբողջական փաթեթը դեպի Երևան», – ասել է Etihad-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջեյմս Հոգանը՝ նշելով, որ նոր ուղղությունը «կնպաստի տուրիզմի զարգացմանը Հայաստանում, ինչպես նաև է՛լ ավելի կուժեղացնի արդեն կայացած՝ առևետրային և զբոսաշրջային կապերը Հայաստանի և ԱՄԷ-ի միջև»: