Այսօր Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր, «Գոյ» թատրոնի հիմնադիր, 53-ամյա ռեժիսոր Արմեն Մազմանյանը:
Արմեն Մազմանյանը Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը ղեկավարում էր երրորդ տարին: Նրա վիճակը վատթարացել էր նախօրեին, որից հետո ռեժիսորը հիվանդանոց էր տեղափոխվել։ Մազմանյանը լյարդի հետ կապված խնդիրներ է ունեցել։
Նախորդ ամսին ՀՀ կառավարությունը Մազմանյանի բուժումը Գերմանիայում կազմակերպելու համար 10 հազար եվրո էր հատկացրել։
Լուսանկարը՝ armradio.am