Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտոր Արա Ավետիսյանը Ամանորի շեմին պարգևատրվել է 650000 դրամով, պրոռեկտոր Գրիշա Հովհաննիսյանն էլ՝ 380 000: Այս մասին Aravot.am-ին հայտնել են համալսարանի աշխատակիցները:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս աշխատավարձն Արա Ավետիսյանը հատկացնում է իրեն մեկ ամսից քիչ ժամանակահատվածի համար, ապա հեշտ է հաշվարկել, որ այդ ծավալի գումարը համապատասխանում է մեկ ամսվա աշխատավարձի 1 300 000 դրամ չափին, իսկ դա իր հերթին համապատասխանում է 7 պրոֆեսորի աշխատավարձի չափին»,- ասել է աշխատակիցներից մեկը:
Մյուսների պատմելով՝ դեռևս նոյեմբերի վերջի ռեկտորատի նիստի ժամանակ պարոն Ավետիսյանը հայտարարել էր, թե Պոլիտեխնիկը այլ բուհերի համեմատ գտնվում է լավ ֆինանսական վիճակում` նույնիսկ տնտեսումներ ունեն: Չնայած սրան՝ նաև նշել էր, որ չի պատրաստվում պարգևատրում իրականացնել, քանի որ նախկին տարիների բարեփոխումների համար որևէ գնահատանքի չի արժանացել: Ի դեպ, ռեկտոր Ավետիսյանը կոլեկտիվին հավելավճար տրամադրելու հենց մերժման օրը՝ դեկտեմբերի 27ին է արձակել հրամանը, համաձայն որի՝ ինքն իրեն անալիտիկ քիմիայի բնագավառում կես ամսից քիչ ժամանակահատվածում կատարած աշխատանքի դիմաց հատկացնում է վճարում 650 000 դրամի չափով
Аravot.am-ի հետ զրույցում Ավետիսյանը պարզաբանել է, որ կան միջազգային գրանտային ծրագրեր, և երբ տարին ամփոփվում է, աշխատանքային խմբի անդամներին վճարում են՝ ըստ աշխատանքի։
Մանրամասները՝ Aravot.am-ում