«Միացյալ Օսիա» կուսակցությունը, որը գլխավորում է Հարավային Օսիայի նախագահի նախկին թեկնածու Անատոլի Բիբիլովը, դիմել է հանրապետության նախագահ Լեոնիդ Տիբիլովին՝ խնդրելով հանրաքվե անցկացնել՝ «Հյուսիսային Օսիային միանալու» հարցի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը։
Ինչպես կարծում են դիմողները, հանրաքվեի ժամանակ ընտրողները պետք է պատասխանեն հարցին՝ արդյոք նրանք Հարավային ու Հյուսիային Օսիան տեսնում են «որպես Ռուսաստանի Դաշնության միասնական սուբյեկտ»։
Հանրաքվեն առաջարկվում է անցկացնել ամռանը՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Բացի դա, «Միացյալ Օսիա» կուսակցության պատգամավորները ցանկանում են, որ հանրաքվեի մասին հայտնի հենց երկրի նախագահ Լեոնիդ Տիբիլովը։ Նրանք հույս ունեն, որ դա իրենց թույլ կտա «խուսափել ընտրություններից առաջ քաղաքական միավորներ հավաքելու փորձեր կատարելու» մեղադրանքներից։ Կուսակցության անդամները, սակայն, պատրաստ են ինքնուրույն անցնել բոլորն իրավական գործընթացները, եթե նախագահը հրաժարվի կատարել իրենց խնդրանքը։
Կուսակցության առաջնորդ Անատոլի Բիբիլովի խոսքով՝ նման հանրաքվե պետք է անցկացնել նաև Ռուսաստանում: