Ղարաբաղում նոր պատերազմ չի լինի, քանի որ հզոր խաղորդները չեն ցանկանում վառել այդ կրակը։ Haqqin.az-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ադրբեջանցի փորձագետ, արևելագետ Զարդուշտ Ալիզադեն՝ մեկնաբանելով ադրբեջանա-հայկական զորքերի շփման գծում լարվածության աճը։
«Հայաստանի կառավարությանը դա պետք չէ, քանի որ նրանք արդեն գրավել են Ղարաբաղը, Ադրբեջանի կառավարությանը պետք չէ, քանի որ նրանք բարեհաջող կերպով գազի ու նավթի ատևտուր են իրականացում, Ռուսաստանին պետք չէ, քանի որ ղարաբաղյան հակամարտության շնորհիվ այն խիստ վերահսկում է Հայաստանն ու Ադրբեջանը»,- նշել է փորձագետը։
Ալիզադեի խոսքով՝ պատերազմն անգամ Արևմուտքին պետք չէ, քանի որ այն առանց այդ էլ ավելացնում է իր առավելությունը Հարավային Կովկասում։ Միևնույն ժամանակ, քաղաքագետը կարծում է, որ լարվածության աճի նախաձեռնությունը, հավանաբար, Ռուսաստանինն էր․ «Լարվածության աճը, կարծում եմ, կապված է այն բանի հետ, որ Իլհամ Ալիևը վերջերս հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, ու նրանց միջև տեղի են ունեցել բանակցություններ, որոնք դուր չեն եկել Ռուսաստանին, ու վերջինս, Ադրբեջանին ազդանշան տալու նպատակով, իր հայաստանցի խամաճիկներին հրամայել է շփման գծում ռազմական գործողություններ իրականացնել։ Բնականաբար, տեղեկատվական պատերազմ է ընթանում, ու յուրաքանչյուրը պնդում է, որ մյուս կողմն է [կրակը] սկսել, բայց կարծում եմ, որ այս անգամ նախաձեռնությունը հայերինն էր»։