Այս գիշեր՝ ժամը 02:00-03:00-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանությունը ահազանգ է ստացել թիվ 3 հիվանդանոցից, որ հրազենային վնասվածքներով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Սարյան փողոցից: Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանվածը Երևան քաղաքի Արամի նրբանցքի 5Ա շենքի 9 բն բնակիչ, 41-ամյա Արթուր Սաֆարյանն էր, ով հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկի (Թևոս Սաֆարյան) եղբայրն է, իսկ անհայտ անձը մի քանի անգամ նրա վրա կրակել է շենքի մուտքի մոտ, երբ վերջինս ցանկացել է տուն մտնել:
Փաստի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: