Սրտի և ողնաշարի խնդիրներ ունեցող 18-ամյա Գոռ Գևորգյանին տարբեր հիվանդանոցներում տարբեր ախտանիշներ են տվել, արդյունքում տղան վերջին փորձաքննությամբ համարվել է զինվորական ծառայությանը պիտանի և զինակոչվել է բանակ: Այս մասին Lragir.am-ին հայտնել է Գևորգյանի մայրը՝ Հերիքնազ Ասլանյանը:
«Վայքի բժշկական կենտրոնում և Գրիգոր Լուսավորիչ կենտրոնում որոշեցին, որ նրա ողնաշարի խախտումը 61 աստիճան է, իսկ Էրեբունի բժկական կենտրոնում՝ բժիշկ Մարգարյանի ցուցմունքի համաձայն, այն դարձավ 59 աստիճան, և նրան դարձրեցին ծառայությանը պիտանի»,-պատմել է զինակոչիկի մայրը:
Նրա խոսքով՝ պարզ է դարձել, որ տղային բանակ տանելու համար կատարվել է փաստաթղթերի կեղծում․ «Գլխավոր հանձնաժողովի նախագահին դիմում եմ գրել, բողոքարկել եմ, խնդրել եմ՝ նորից ուղարկել բժշկական ստուգման: Ոչ մի ահազանգ չկա: Նոր ստուգումների չեն ուղարկել»:
Ծնողները դիմել են «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակին:
Տեսանյութը՝ Lragir.am-ի