«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Թովմաս Վարդանյանը շաբաթ երեկոյան սուր կտրող գործիքով ինքնավնասման է դիմել` իրեն հոգեմետ դեղորայք չտրամադրելու պատճառով: Կալանավորը գտնվում է նյարդահոգեբույժի հսկողության տակ, ստանում հոգեմետ դեղորայք, հայտնում է «Փաստինֆո»-ն։
Թովմաս Վարդանյանի պաշտպան Արմեն Մկրտչյանը կայքի հետ զրույցում ասել է, որ իր պաշտպանյալը վնասել է ձախ նախաբազկի շրջանը, որից հետո նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ բուժօգնություն ցուցաբերելուց հետո` նորից տեղափոխել կալանավայր:
Թովմաս Վարդանյանը մեղադրվում է սպանության փորձ կատարելու մեջ: