Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը», մտադիր են Ազգային ժողովի հաջորդ՝ փետրվարի 24-27-ի քառօրյայում վարչապետ Տիգրան Սարգսյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Թերթի աղբյուրը հայտնում է, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն արդեն վերջնական համաձայնության են եկել վարչապետին անվստահություն հայտնելու փաստաթղթի բովանդակության շուրջ։
ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը», որոնք այս պահին էլ այդ գործընթացը կարծես թե այլ կերպ են պատկերացնում, մարտավարական հարցերում տատանվում են։ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը, սակայն, ակնկալում են, այս երկու ոչ իշխանական ուժերը նույնպես ի վերջո կմիանան նախագծին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում