«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն տեսանյութ է տարածել, որում հերքվում են մանկապղծության (պեդոֆիլիա) և ինցեստի մասին մի շարք հայտարարություններ, որոնք արվել են, մասնավորապես, հայաստանյան հեռուստաեթերից։
«Վերջերս որոշ խմբեր և անհատներ, օգտագործելով մանիպուլյացիոն մեթոդներ, կեղծ և չհիմնավորված տեղեկատվություն են տարածում եվրոպական մի շարք երկրների մասին՝ պնդելով իբրև թե պեդոֆիլիան և ինցեստը այդ երկրներում օրինական են», – ասված է ՀԿ-ի հայտարարության մեջ։
«Հիմնվեք փաստերի վրա, վերլուծեք ինքներդ» շարքի հերթական տեսանյութը․