Արտագաղթի ուսումնասիրության արդյունքերը հրապարակման ենթակա չեն։ Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթին հայտնել են Կրթության և գիտության նախարարությունից։
Թերթը նշում է, որ փետրվարի 6-ին Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին խնդրել էր տրամադրել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից Հայ-ռուսական համալսարանին պատվիրած՝ արտագաղթի ուսումնասիրության արդյունքները, որոնք, ըստ համալսարանի և պատվիրատուի միջև կնքված պայմանագրի, պետք է հրապարակվեին այս տարվա հունվարի 24-ին։
2013 թվականին արտագաղթի պատճառներն ուսումնասիրելու համար պետբյուջեից 13 միլիոն դրամ էր հատկացվել։
Արմեն Աշոտյանից թերթը երեկ հետևյալ պատասխանն է ստացել.
«Ի պատասխան ձեր 06.02.2014թ. հարցման՝ հայտնում եմ, որ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի հետ գիտական և գիտատեխնիկական գործունեության նպատակային-ծրագրային ֆինանսավորման պետական ծրագրի իրականացման համար պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին կնքված պայմանագրով կատարված ուսումնասիրման արդյունքների հրապարակում նախատեսված չէ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Epress.am Լուրեր Հայաստանից