Home / Հայաստան / Կուտակայինի դեմ ուրբաթ կպայքարեն «Լուսավորման երթով»

Կուտակայինի դեմ ուրբաթ կպայքարեն «Լուսավորման երթով»

Գալիք ուրբաթ՝ փետրվարի 21-ին, ժամը 18:30, կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները քաղաքացիներին հրավիրում են Մատենադարանի մոտ՝ առաջարկելով իրենց հետ բերել լուսավորման սարքեր, հնարավորինս ուժեղ լույսով լապտերներ։

Նախաձեռնությունը 19:00-ից սկսելու է «Լուսավորման երթը»՝ Մատենադարան-Մաշտոցի Պողոտա-Թումանյան փողոց-Աբովյան փողոց-Հանրապետության Հրապարակ-Նալբանդյան փողոց-Սայաթ Նովա փողոց-Ազատության Հրապարակ երթուղով:

«Դ!եմ եմ»-ը նշում է, որ երթի նպատակներն են՝ ևս մեկ անգամ «բարձրացնել բողոքի ձայնն ընդդեմ կուտակային թալանի և ցույց տալ մինչև հաղթանակ պայքարելու մեր վճռականությունը», ինչպես նաև «կոչ անել հայաստանցիներին հետևել Ատոմակայանի աշխատակիցների, երկաթուղայինների, մետրոպոլիտենի, էլեկտրացանցերի, Օպերայի աշխատակիցների օրինակին և ինքնակազմակերպվել, լինել միասնական ու պայքարել իրավունքների համար»:

«Ցույց տանք լուսավոր ճանապարհը դեռևս ինքնակազմակերպում չսկսած մեր համաքաղաքացիներին», – նշում են նախաձեռնության անդամները:

Tekali Taxi