ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը փորձերը՝ տապալել փետրվարի 20-ին համալսարանի տարածքում «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության կազմակերպած պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ իրազեկման ակցիան, ձախողվեցին, և ակցիան կայացավ, հայտնում է News.am-ը։
Նախօրեին համալսարանի Ռեկտորատի, Արհմիութենական կազմակերպության կոմիտեի և Ուսանողական խորհրդի անունից տարածվել էր համատեղ հայտարարություն, որով «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությանը կոչ էին անում ձեռնպահ մնալ ՀՊՃՀ տարածքում նմանատիպ զանգվածային հանդիպում-հանրահավաքներ կազմակերպելու գաղափարից եւ չխաթարել ուսումնական գործընթացը:
Այսօր էլ մինչեւ ակցիայի սկսվելը ռեկտոր Արա Ավետիսյանը մոտենում էր բակում խումբ-խումբ կանգնած ուսանողներին, հետաքրքրվում, թե ինչ դաս է, ով է դասախոսը, և հրահանգում գնալ լսարաններ։
Երբ համալսարանի տարածք են եկել «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները, ռեկտորը մոտեցել է նրանց, հորդորել, որ ակցիա չանեն, քանի որ դա «անբարեխիղճ վերաբեմունք է ուսանողների նկատմամբ»։
Չնայած նախաձեռնությունը ընտրել էր 12։30-ին սկսվող մեծ դասամիջոցը՝ դասապրոցեսին չխանգարելու համար, ռեկտորը զգուշացրեց, որ կողքի վարժարանում այդ պահին դաս է ընթանում, և հույս հայտնեց, որ ակցիայի մասնակիցներն այնքան բարեխիղճ կգտնվեն, որ 12։45-ին կավարտեն ակցիան, որպեսզի ուսանողները վերադառնան լսարաններ։
«Դուք այս երկրի ապագան եք, ինքներդ պետք է այնպիսի երկիր կերտեք, որ վաղը դուք եւ ձեր երեխաներն արժանապատիվ ապրեք»,- հայտարարել է նախաձեռնության անդամ Տիգրան Գրիգորյանը։
Համալսարանի բակում հավաքված ուսանողներն ու դասախոսները ծափահարություններով էին արձագանքում ելույթներին և վանկարկում էին՝ «դեմ եմ»։
Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։