Կիևում առավոտյան վերսկսվել են բախումները Եվրամայդանի ցուցարարների ու իրավապահների միջև․ կան մեծ թվով վիրավորներ ու զոհեր։
«Ուկրաինսկայա պրավդա»-ի փոխանցմամբ՝ այսօր արդեն գրանցվել է 7 զոհ, որոնք միջին տարիքի տղամարդիկ են։
Ըստ ցուցարարների՝ այս մարդկանց սպանել են ոստիկանության դիպուկահարները, որոնք կրակում են մարդկանց գլուխների ուղղությամբ։
«7 զոհերից 6-ը սպանվել են վզին կրակոցով»,- նշել են նրանք։
Ուկրաինական «5-րդ ալիքի» փոխանցմամբ՝ նոր գրանցված զոհերը 11-ն են։
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Կիևի Անկախության հրապարակից դեպի Գերագույն ռադայի շենք կազմակերպված խաղաղ երթը կարճ ժամանակում վերածվել է արյունահեղ բախումների իրավապահների ու ցուցարարների միջև։
Ավելի վաղ Ուկրաինայի Առողջապահության նախարարությունը հայտնում էր 28 մահացածների մասին։
Lրագրող Տիմուր Օլևսկին, ով գտնվում է Կիևի կենտրնում, հայտնում է, որ ներկա դրությամբ իրավիճակն այնտեղ շարունակում է լարված մնալ, բախումներն ու կրակոցները փողոցներում շարունակվում են։ Լրագրողի փոխանցմաբ՝ ցուցարարները զրուցում են «Բերկուտի» զինծառայողների ու ոստիկանների հետ՝ փորձելով դադարեցնել բախումները։
Մայդանում ցուցարարների թիվը հասել է 30 հազարի։