Home / Հայաստան / Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարող է գործի դրվել 2015թ․ սկզբին

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարող է գործի դրվել 2015թ․ սկզբին

Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը կարևոր նշանակություն ունի ամբողջ տարածաշրջանի համար․ երկաթուղին կարող է գործի դրվել 2014 թվականի ավարտին կամ 2015-ի սկզբին։ Այս մասին, Georgia Online-ի փոխանցմամբ, հայտարարել են Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի խոսքով՝ բոլոր երեք երկրները ջանքեր են գործադրում, որպեսզի Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը, որը Ադրբեջանն ու Վրաստանը կկապի Եվրապային, իրականացվի մոտ ժամանակներում։

Բաքու-Թբիլիսի-Կարս տրանսպորտային միջանցքի նախագծի շրջանակներում կառուցվում է Կարս-Ախալքալաք երկաթուղին, որի 68 կմ-ը գտնվում է Թուրքիայի, իսկ 30 կմ-ը՝ Վրաստանի տարածքում։

Վրաստանում կվերականգնվի Ախալքալաք-Մարաբդա-Թբիլիսի երկաթուղու 183 կմ-անոց հատվածը, ինչը թույլ կտա տարեկան 15 միլիոն տոննա բեռ տեղափոխել։