Ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիար Մամեդյարովը հավակնորդների մրցաշարին ընդառաջ հայտարարել է, որ հայաստանցի շախմատիստ Լևոն Արոնյանն արժանի է դառնալ աշխարհի չեմպիոն։
«Արոնյանը ամենաուժեղ մրցակիցներից է։ Նա արժանի է դառնալ աշխարհում ուժեղագույնը»,- Մամեդյարովին է մեջբերում Azerisport կայքը։
Նշենք, որ հավակնորդների մրցաշարը տեղի է ունենալու Խանտի-Մանսիյսկում՝ մարտի 11-ից 30-ը։ Երկու փուլից բաղկացած մրցաշարի հաղթողը իրավունք կստանա խաղալ աշխարհի չեմպիոն՝ նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ Արոնյանից ու Մամեդյարովից բացի, մրցաշարին մասնակցելու են նաև Սերգեյ Կարյակինը, Պյոտր Սվիդլերը, Դմիտրի Անդրեյկինը, Վլադիմիր Կրամնիկը (բոլորը՝ Ռուսաստանից), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա) և Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան)։