2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Մամիկոն Խոջոյանի վիճակը շարունակում է ծանր մնալ

Իջևանի բժշկական կենտրոնից երեկ Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք տեղափոխված Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ Մամիկոն Խոջոյանի վիճակը շարունակում է ծանր մնալ։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է հիվանդանոցի ավագ ռեանիմատոր Սամվել Կարապետյանը։

«Հյուծված հիվանդ է, կոտրվածքներ կան, ընթացքում պետք է վիրահատեն ու թեև գիտակցությունը տեղում է, այնուամենայնիվ, մեծ դժվարությամբ է կոնտակտի մեջ մտնում», - ասել է բժիշկը։

Խոջոյանի մոտ նաև բազմաթիվ վերքեր և սալջարդեր կան։

Հունվարի 28-ին Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանն մարտի 4-ին վերադարձվել էր հայկական կողմին։