Մարտի 4-ին Արմավիրի մարզի զորամասերից մեկում զինծառայողը պատահաբար վնասել է իրեն։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը։
«Ժամկետային զինծառայող Գոռ Հ.-ն զենքը մաքրելիս կրակել է ինքն իրեն՝ հասցնելով ձախ ազդրի և սրունքի փափուկ հյուսվածքների հրազենային միջանցիկ վիրավորում: Նա այժմ գտնվում է հոսպիտալում, վիճակը նորմալ է: Զինծառայողը պետք է այս գարնանը զորացրվի», – ասել է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ քրեական գործ դեռևս հարուցված չէ, դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։