Այսօր մի խումբ քաղաքացիներ, հիմնականում՝ ազատամարտիկներ, բողոքի ակցիա են անցկացրել նախագահական նստավայրի դիմացի մայթին։
Նրանք պահանջել են ազատ արձակել ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին, ինչպես նաև այլ քաղբանտարկյալներին, մասնավորապես, նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանին և նրա աջակիցներին։ Բողոքողներն իրենց պահանջով նամակը հանձնեցին նախագահական նստավայր։
Նշենք, որ ակցիային մասնակցում էր նաև Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում