Home / Հայաստան / Ապրիլին ԱԺ նիստեր չեն լինի․ թերթը գրել է՝ ինչու

Ապրիլին ԱԺ նիստեր չեն լինի․ թերթը գրել է՝ ինչու

Ազգային ժողովը մարտ ամսին աշխատելու է հատուկ ռեժիմով, երկու նիստ՝ մեկ ամսվա ընթացքում: Հաջորդ լիագումար նիստը նույնպես կլինի ոչ թե երկշաբաթյա ընդմիջումից հետո, այլ՝ մեկշաբաթյա, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Իսկ ապրիլ ամսին աշխատանքից տանջված ու հյուծված պատգամավորները ռելաքս կապրեն՝ ողջ ամսվա ընթացքում նիստ չի լինի։ Պատճառն այն է, որ նիստերը մեկ շաբաթով առաջ են բերվել, քանի որ պատգամավորներն առաջիկայում գործուղման են մեկնելու։ Թե ուր են այդպես կոլեկտիվ մեկնելու տանջահար ազգընտիրները, էական չէ, որովհետև գործուղումների նման «փունջ» միշտ է եղել, սակայն երբեք ԱԺ նիստերը չեն տեղափոխվել։

Որոշ տեղեկություններով՝ բանն այն է, որ փորձում են «նոսրացնել» առաջիկա ամիսը, թույլ չտալ խորհրդարանական հարթակն ու ամբիոնն օգտագործել մարտի 28-ից հետո կուտակայինի հաշվով սպասվող ընդվզումներին ընդառաջ», – գրում է թերթը։

Նշենք, որ մարտի 28-ին Սահմանադրական դատարանը պետք է որոշում կայացնի Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը հանելու կամ պահպանելու վերաբերյալ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi