Home / Հայաստան / Մարտի 30-ին Հայաստանի տարածքում 8-12 աստիճանով կցրտի

Մարտի 30-ին Հայաստանի տարածքում 8-12 աստիճանով կցրտի

Մարտի 27-ի գիշերը, 28-ի ցերեկը Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-ին, օրվա երկրորդ կեսին, 28-ի գիշերը, 29-30-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 31-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` ամպրոպ:

Օդի ջերմաստիճանը 30-ին կնվազի 8-12 աստիճանով:

Երևանում մարտի 27-ի գիշերը, 28-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-ին, օրվա երկրորդ կեսին, 28-ի գիշերը, 29-30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և ամպրոպ: