Home / Հայաստան / ՍԴ-ն քննում է կուտակայինի հարցը․ դրսում բողոքում են

ՍԴ-ն քննում է կուտակայինի հարցը․ դրսում բողոքում են

Այսօր, ժամը 10։00-ին Սահմանադրական դատարանը սկսել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ հայցի քննումը:

Հայաստանում այս տարվա հունվարի 1-ից ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որի համաձայն՝ 1974թ․ հունվարի 1-ից հետո ծնված քաղաքացիների «կեղտոտ» աշխատավարձերից պարտադիր պահվելու է 5%-ից 10 տոկոսը: 2013թ․ դեկնետմերին ԱԺ 4 ոչ կոալիցիոն ուժերի 36 պատգամավորներ դիմել էին ՍԴ՝ վիճարկելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 5, 6, 8, 36, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

12։30-ից կուտակային կենսաթաշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող «Դ!եմ եմ» նախաձեռնությունը լուռ ակցիա է սկսել։ Ակցիայի մեկնարկին ՍԴ-ի մոտ մոտ 100 մարդ էր հավաքվել, բայց Բաղրամյան պողոտայի տարբեր հատվածներից մարդկանց հոսքը շարունակվում է։

Սահմանադրական դատարանում հայցի քննարկման ժամանակ փաստաբան Մերի Խաչատրյանը նշել է, թե անհասկանալի է, որ հաշվարկներն են հիմք ընդունվել, երբ որոշվել է տարիքային ցենզ դնել՝ կենսաթոշակային պարտադիր բաղադրիչը սահմանելով 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնվածների համար։ Խաչատրյանի խոսքով՝ դա հակասում է Սահմանադրության մի շարք հոդվածներին և խտրականություն է՝ «պայմանավորված տարիքային և գույքային վիճակով»։

Նա, մասնավորապես, ընդգծել է, որ խախտվում է նաև հավասարության սկզբունքը, քանի որ 1974-ից հետո ծնվածները զբաղեցնելով նույն պաշտոնն ու ունենալով նույն որակավորումը, ավելի քիչ աշխատավարձ են ստանալու, քան ավելի բարձր տարիքով մարդիկ։

Խաչատրյանը նաև խտրականություն է համարել այն, որ 500 հազար դրամ և ավել ստացողներն արդեն իսկ ստիպված են վճարելու ոչ թե 5, այլ 10 տոկոս։

Tekali Taxi