Home / Տեսանյութեր / Կուտակայինի դեմ բողոքողները փակ աչքերով ակցիա են անցկացրել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Կուտակայինի դեմ բողոքողները փակ աչքերով ակցիա են անցկացրել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

«Դ!եմ եմ» նախաձեռնությունը և կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող մոտ 200 քաղաքացիներ այսօր խորհրդանշական լուռ ակցիա են կազմակերպել Սահմանադրական դատարանի առջև, որտեղ առավոտյան ժամը 10-ից սկսվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ հայցի քննումը։

Ակցիայի մասնակիցները ժապավեններով փակել են աչքերը՝ ի նշան նրա, որ «արդարադատությունը պետք է կույր լինի և շարժվի միայն օրենքի տեսանկյունից»:

Հավաքվածների մեջ մեծ թիվ էին կազմում նաև տարեցները, ովքեր նշել են, որ եկել են իրենց բողոքն արտահայտելու «անօրեն որոշման դեմ»։

Ակցիայի ընթացքում ՍԴ-ի շենքը հսկվում էր ոստիկանական մեծաթիվ խմբերի կողմից։

Մանրամասները՝ տեսնայութում

1akcia

2akcia

3akcia

4akcia

5akcia

6akcia

7akcia